Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը անգլիական մայրաքաղաքի ամենավառ տեսարժան վայրերից մեկն է։ Եվ, ինչպես Էյֆելյան աշտարակը Փարիզում, այն հաճախ օգտագործվում է աշխարհի կարևոր ուղղերձների համար: Մեկ շաբաթ առաջ ստադիոնի արտաքին էկրանին պարզ ուղերձ հղվեց:

«Շնորհակալություն, NHS (National Health Service-Առողջապահության ազգային ծառայություն)»

Մարտի 27-ի երեկոյան նույն էկրանին հայտնվել է մեկ այլ գրություն՝ արդեն իտալերեն։

«Մենք հեռու ենք, բայց մենք միասին ենք, առաջ Իտալիա»։

Բանն այն է, որ մարտի 27-ին նախատեսված էր Անգլիայի և Իտալիայի հավաքականների ընկերական հանդիպումը, բայց հասկանալի պատճառներով խաղը չեղյալ է հայտարարվել։

«Ուեմբլիի» համար իտալացիներն առանձնահատուկ հյուրեր են։ 2007թ-ին հենց Իտալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղով է մարզադաշտը բացվել վերակառուցումից հետո։ Նոր արենայում առաջին գոլը խփեց Դևիդ Բենթլին, Իտալիայից հետ-տրիկով պատասխանեց Ջամպաոլո Պացինին, և հանդիպումը ավարտվեց՝ 3:3 հաշվով:

Facebook Comments