Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել իտալական Ա Սերիա:

Ինչպես հաղորդում է «Mundo Deportivo»-ն, Բրազիլական ծագմամբ 31-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը: «Գայլերի» կազմում վստահ են, որ Կոստան կկարողանա մրցակցել Էդին Ջեկոյի հետ հիմնական կազմում տեղի համար պայքարում:

Հարկ է նշել, որ Ատլետիկոն պատրաստվում է առաջարկել Դիեգո Կոստային Արկադիուշ Միլիկի դիմաց, որը մտադիր է հեռանալ «Նապոլիից»:

Facebook Comments