Հռոմի «Լացիոն» մտադիր է բանակցություններ վարել «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի հետ։

«Չելսիում» կարիերան գրեթե ավարտած ֆուտբոլիստը իրավունք ունի բանակացել այլ ակումբների հետ։

«Լացիոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպանի ծառայություններով, սակայն կարող է կրկնակի տրանսֆեր կատարել, Պեդրոյի հետ նաև Օլիվյե Ժիրուի տրանսֆերը ձեռք բերելով, ում պայմանագիրը նույնպես ավարտում է այս ամռանը, հաղորդում է «Gazzetta dello Sport»-ը:

«Լացիոն» գերազանց մրցաշրջան անցկացրեց և ընդամենը մեկ միավորով է հետ մնում առաջատար «Յուվենտուսից»։

Սակայն «Լացիոն» կարող է խնդիրներ ունենալ Պեդրոյի և Ժիրուի տեղափոխությունների հետ, քանի որ տրանսֆերային պատուհանի ժամկետները կարող են փոփոխվել։

Facebook Comments