«Ինտերի» ֆուտբոլիստ՝ Լաւտարո Մարտինեսը համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա», բայց միայն մեկ պայմանով

Կատալոնական պարբերականները գրեթե ամեն օր քննարկում են Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»: «Mundo Deportivo»-ն և «Sport»-ը հրապարակում են արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ բոլոր նոր տվյալները ։

Մասնավորապես, վերջիններս գրում են, որ հարձակվողն արդեն տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Ընդ որում, հարձակվողը կապտանռնագույնների առջև պայման է դրել։

Հարձակվողն այդ հարցում չի ճնշի «Ինտերին»։ «Բարսելոնան» ստիպված կլինի սեփական ուժերով պայմանավորվել միլանցիների հետ։ Հաղորդվում է, որ Մարտինեսը հարգանքով է վերաբերվում սեւ-կապույտներին և չի ցանկանում փչացնել հարաբերությունները «Ինտերի» հետ:

Facebook Comments