Ֆիլիպպո Ինձագին կտրականապես համաձայն չէ նրանց հետ, ովքեր առաջարկում են ոչ թե վերսկսել այս մրցաշրջանը, այլ չեղարկել։

«Ես չեմ կարող հասկանալ, թե ի՞նչ է նշանակում թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Առաջնությունն անպայման պետք է ավարտել։ Հուլիս, օգոստոս, երբ ուզում եք Բայց պարզապես չեղարկել այս մրցաշրջանը, դա անազնիվ կլինի թիմի, երկրպագուների նկատմամբ։ Ես կարող եմ հասկանալ, որ այս տարբերակը կարող է շահավետ լինել ինչ-որ մեկին, բայց դա ազնիվ չէ»,- ասելի է Ինձագին։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 10 տուր առաջ Ինձագիի գլխավորած «Բենեվենտոն» Բ Սերիայի առաջատարն է՝ մոտակա հետապնդողին («Կրոտոնեին») գերազանցելով 20 միավորով:

Facebook Comments