Չավին մեկնաբանել է ապագայում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր հնարավոր նշանակումը:

«Պարզ է, որ ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա» և շատ տպավորված եմ այդ հնարավորությունից։ Այժմ, երբ ինչ-որ փորձ ստացա մարզչական աշխատանքում, ես կարծում եմ, որ կարող եմ ինչ-որ բան հասցնել ֆուտբոլիստներին: Բայց ես «Բարսելոնային» ասեցի, որ ինձ տեսնում եմ այն նախագծում, որը սկսվում է զրոյից, և որտեղ ես որոշումներ կկայացնեմ։

Ես մերժել եմ «Բարսելոնային» և չեմ թաքցնում դա: Ես ուզում եմ աշխատել այն մարդկանց հետ, ում վստահում եմ», – ասել է Չավին «La Vanguardia»-ին տված հարցազրույցում:

Facebook Comments