«Լիվերպուլը» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից» ձեռք բերել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է «Goal»-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ խնդրել է ղեկավարությանը բանակցություններ սկսել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։

Նշվում է, որ «Բարսելոնայում» Դեմբելեի վաճառքի վերաբերյալ միասնական կարծիք չկա։ Մարզչական շտաբը ցանկանում է պահպանել խաղացողին թիմի հաջորդ մրցաշրջանում, իսկ ակումբի ղեկավարությունը կարծում են, որ պետք է ազատվել հարձակվից, որպեսզի հաղթահարել ֆինանսական ճգնաժամի հետևանքները։ Բացի այդ, հարձակվողի արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով մեկ գոլով:

Facebook Comments