Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով է հետաքրքրված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Mirror»-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ռեալին» Վալվերդեի հնարավոր տրանսֆերի հարցով։ Մադրիդի «Ռեալը» պատասխանել է, որ ֆուտբոլիստին բաց կթողնի միայն այն դեպքում, եթե ստանա 500 միլիոն եվրո:

Այսօրվա դրությամբ տրանսֆերային ռեկորդը պատկանում է Նեյմարին, որի համար «ՊՍԺ»-ն ժամանակին «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո:

2019/20 մրցաշրջանում Ֆեդերիկո Վալվերդեն բոլոր մրցաշարերում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments