Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն համեմատել է Լիոնել Մեսսիին և արգենտինական ֆուտբոլի լեգենդ՝ Դիեգո Մարադոնային:

«Մարադոնան անում էր այն, ինչ ոչ ոք նախկինում երբեք չէր տեսել 4-5 տարի, իսկ Մեսսին նույնն անում է արդեն 15 տարի։ Նա խփել է 710 գոլ և կատարել 300 գոլային փոխանցում։ Երբ Լիոնելը հայտնվում է թիմի կազմում, նրա թիմն արդեն հաղթում է 1։0 հաշվով։ Մարադոնայի երկրպագուները պետք է համակերպվեն, որ ինչ-որ մեկը գերազանցել է Դիեգոյին», – Կասսանոյի խոսքը մեջբերում է «Corriere dello Sport»-ը։

Ավելացնենք, որ Լիոնել Մեսսին իր կարիերայում վեց անգամ հաղթել է «Ոսկե գնդակը»։

Facebook Comments