«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն պատասխանել է իր երկրպագուների որոշ հարցերի։

«Ապագայում ցանկանում եմ ստանալ 7-րդ համարը «Բարսելոնայում»։ (Գրիզմանին «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ այդ համարը պատկանում էր Կոուտինյոյին)։

Կարանտինը լավ է անցնում, բայց երբեմն ուղղակի զբաղվելու բան չունենք։ Ես անհավանական կարոտում եմ ֆուտբոլը։ Պատկերացում չունեմ, թե երբ առաջնությունը կշարունակվի, չգիտեմ, թե երբ կվերսկսվեն մարզումները։

Եվրո 2020-ի տեղափոխությու՞նը։ Ես շատ վշտացած եմ այդ իրադարձությունից, բայց Ֆրանսիայի հավաքականի համար դա, հավանաբար լավ է, քանի որ մենք չափազանց շատ վնասվածքներ ունեցանք այս մրցաշրջանում», — Գրիզմանի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Facebook Comments