19-ամյա տաղանդավոր Ֆիլ Ֆոդենի կյանքի ուղղին, ով Պեպ Գվարդիոլայի ձեռքի տակ մշակվելով կատարելագործվում է օրեցօր։

«Նա միակ խաղացողն է, որին չի կարելի վաճառել ոչ մի պարագայում, նույնիսկ 500 միլիոն եվրոյով։ Ֆիլը ոչ մի տեղ չի հեռանա։ Ֆոդենը «Սիթի» է։ Ֆոդենը մեծացել է մեզ մոտ։ Նա մեզանից մեկն է և կդառնա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա կդառնա այն ֆուտբոլիստներից մեկը, ով «Մանչեսթեր Սիթիին» կզարգացնի առաջիկա տասնամյակում», – Պեպ Գվարդիոլա։

Ֆիլը «Մանչեսթեր Սիթիի» լիարժեք սան է, շատ երկրպագուներ արդեն հիմա Գվարդիոլայի սիրելիին ակումբի լեգենդի կարգավիճակ են կանխատեսում։ Թեև դեռ Ֆոդենը չի կարող տպավորություն թողնել հանդիսատեսի վրա`հաճախակի հայտնվելով խաղադաշտում։ Երիտասարդ ֆուտբոլիստին ոչ միայն մեծ ապագա են կանխատեսում «Մանչեսթերում», այլև Անգլիայի հավաքականում։ Եկեք հասկանանք երիտասարդ կիսապաշտպանի պատմությունը։

Ֆիլ Ռոսը մեծացել է Մանչեսթերի արվարձանում և ինչպես բոլոր Սթոքպորտցի տղաները ֆոդենի մոտ կանգնած էր այն հարցը, թե որ թիմին է նա երկրպագելու: Երիտասարդ ֆուտբոլիստն ընտրել է «Սիթիին», քանի որ նրա ամբողջ ընտանիքը «քաղաքացիների» մեծ երկրպագուներ էին։ Պատանի ֆուտբոլիստը երազում էր հայտնվել «Սիթիի» ակադեմիայում և դա նրան հաջողվեց։ 8 տարեկանից նա արդեն մեծ զարգացում է ապրել ակումբի համակարգում և փոխել է տարիքային թիմերին մեկը մյուսի հետևից։ Նրա նախկին մարզիչները բոլորն ասում էին, որ տղան հսկայական ներուժ ունի ։

2016/17 մրցաշրջան

Ֆիլը արդեն այն ժամանակ հանդես էր մինչև 18 տարեկանների թիմում՝ գոլեր խփելով «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի», Անգլիայի ուժեղագույն ակադեմիաներին։ Ամբողջ մրցաշրջանում նա կարողացել է 14 գնդակ ուղարկել հակառակորդների դարպասը, 7 գոլային փոխանցում կատարել և ընդհանուր առմամբ խաղադաշտ դուրս գալ 30 խաղում։

2017/18 մրցաշրջան

Տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի»՝ Գվարդիոլան միանգամից նկատել է երիտասարդ կիսապաշտպանին և 17/18 մրցաշրջանից Ֆոդենին տեղափոխել է Մ23՝ հիմնական թիմ։ Ֆոդենը գերազանց սկսեց մրցաշրջանը մինչև 23 տարեկանների թիմի հետ։ Մրցաշրջանի առաջին կեսը կիսապաշտպանը գերազանց անցկացրեց 2-րդ Պրեմիեր լիգայում, սակայն արդեն դեկտեմբերին խաղացողին վրա հասավ վնասվածքը, ինչի պատճառով ֆուտբոլիստը բաց թողեց մեկ ամիս, սակայն կարողացավ արագ վերադառնալ խաղադաշտ: Արդեն մրցաշրջանի վերջում Ֆիլը լիարժեք աշխատել էր հիմնական թիմի հետ և հաճախ էր խաղադաշտ դուրս գալիս։ Ֆոդենը հանդես է եկել Պրեմիեր լիգայի 5 խաղում և նույնիսկ կարողացել է գոլային փոխանցում կատարել «Լեսթերի» դեմ խաղում: Բոլոր մրցաշարերում Ֆիլը մասնակցել է 22 խաղի՝ աչքի ընկնելով 7 գոլով և 7 գոլային փոխանցումով:

2018/19 մրցաշրջան

Ֆոդենը դարձավ հիմնական թիմի լիարժեք խաղացող։ Նա նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ գոլ խփելով «Շալկեի» դարպասը։ «Տոտենհեմի» դեմ խաղում Պրեմիեր լիգայի առաջին գոլը խփեց և սկսեց ավելի հաճախ հանդես գալ հիմնական կազմում։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ֆիլը խաղադաշտ է դուրս եկել 26 անգամ, խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Այսօրվա դրությամբ

Այս մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը շարունակում է ամրապնդել երիտասարդ աստղի կարգավիճակը, թեև արդյունավետ գործողությունների ժամանակ հայտնվում են իրենց դժվարությունները 26 խաղում Ֆիլը խփել է ընդամենը 3 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։ Ֆոդենի հաջող փոխանցումների տոկոսը 90% է, իսկ մեկ խաղի համար հարվածների միջին քանակը հավասար է 0.9%-ին: Ֆուտբոլիստի միջին վարկանիշը մեկ խաղում կազմում է 6.7-ից 10-ը:

Ֆիլը նախընտրում է թիմային խաղը և հազվադեպ է օգտագործում անհատականությունը։ Ֆուտբոլիստը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, թեև այս մրցաշրջանում Պեպը փորձել է Ֆոդենին այլ վայրերում, այդ թվում՝ հարձակողական կիսապաշտպանի դերում, և դա հասկանալի է։ Ֆիլի գլխավոր մարզիչն ու կուռքը Դավիդ Սիլվան է, և դա նկատելի է երիտասարդ ֆուտբոլիստի որոշ ելույթներում։ Ընդհանուր առմամբ, Ֆոդենը հիանալի տեսք ունի դրիբլինգում, ինչպես նաև լավ է գնդակով փոխանցումներում։

Իհարկե, կիսապաշտպանը դեռ երկար ճանապարհ ունի Դավիդ Սիլվայի և Կևին Դե Բրույնեի հետ համեմատվելու համար։ Առայժմ Ֆիլը նրանց հետ կարող է համեմատվել միայն հաջող փոխանցումների տոկոսով։

Ֆիլ Ֆոդեն-90%

Դավիդ Սիլվա ՝ 87%

Կևին դե Բրույնե-81%

Պետք չէ մոռանալ այն փաստը, որ Ֆիլուն ընդամենը 19 տարեկան է, իսկ նրա արժեքը թանկանում է յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի հետ և արդեն հասել է 30 միլիոն եվրոյի։ Եթե երիտասարդ ֆուտբոլիստի կողքին լինեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Պեպն ու Սիլվան, կարծում եմ, նա կկարողանա ավելի ինտենսիվ զարգանալ, քանի որ Ֆոդենը գտնվում է միայն իր կարիերայի հենց սկզբում և ինչպես կանխագուշակում են երկրպագուները, նա կդառնա քաղաքացիների իսկական լեգենդը:

Facebook Comments