Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ապաքինվել է ծանր վնասվածքից և պատրաստ է մարզվել ընդհանուր խմբում, հաղորդում է «AS»-ը:

Ասենսիոն խաչաձև կապանների պատռվածք է ստացել անցած տարվա հուլիսին և այդ ժամանակից ի վեր դաշտ դուրս չի եկել։ Հունվարի կեսերին հարձակողական ոճի կիսապաշտպանը վերադարձավ անհատական մարզումներին և աշխատում էր ֆիզիկական մարզավիճակի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մարզաշապիկով։

Facebook Comments