Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին խոսել է իտալական բոլոր առաջնություններում մրցաշրջանը վերսկսելու անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ Ա Սերիայի մրցաշրջանը պետք է շարունակվի։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք դրանք կավարտվեն մայիսին, օգոստոսին կամ սեպտեմբերին(շարունակության դեպքում)։ Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում կլինի ավելի սեղմված:

Գիտեմ, որ առանց երկրպագուների խաղը Ֆուտբոլ չէ։ Բայց եթե հնարավորություն չկա երկրպագուներին մարզադաշտ բերել, կարելի է խաղերը անվճար հեռարձակել հեռուստատեսությամբ», – ասել է Լիպին։

Նշենք, որ Իտալացի լեգենդար մարզիչը աշխատել է Իտալական ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում։

Իտալական ակումբներից մարզել է «Յուվենտուսը»(1994/99, 2001/04), «Նապոլին»(1993/94), «Ինտերը»(1999/2000) և այլն։ Մարզել է նաև Իտալիայի ազգային հավաքականը(2004/06,2008/10), որի հետ 2006թ․ դարձել է Աշխարհի չեմպիոն։

Facebook Comments