«Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբյադինին ապաքինվել է կորոնավիրուսից: Հարձակվողը Ա Սերիայի առաջին խաղացողներից էր, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

«Ինչպե՞ս եմ անցկացրել վերջին շաբաթները։ Հիվանդությունը անցել է բավականին հեշտ։ Ես բարձր ջերմաստիճան ունեի մեկ օրվա ընթացքում, և ուժեղ հազ 5-6 օրվա ընթացքում։ Երբ ես տանն էի, ամբողջ ժամանակ գտնվում էի բժշկի հսկողության տակ, նա ամեն օր զանգում էր ինձ։

Ես արդեն հանձնել եմ թեստ, որը բացասական է եղել։ Այժմ ես պետք է սպասեմ 24 ժամ, որպեսզի հանձնեմ կրկնակի թեստը և համոզվեմ, որ ապաքինվել եմ», – ասել է Գաբբյադինին «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments