«Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ վերադարձնելու հնարավորությունը, հաղորդում է «L’Equipe»-ը:

Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին 49 միլիոն ֆունտով, այդ ժամանակից ի վեր նա երկու անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող:

Աղբյուրի տվյալներով՝ Սթերլինգը նույնպես հակված է կրկին հանդես գալ «Էնֆիլդում»։ Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ դեռ սիրում է «Լիվերպուլը»։

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 24 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments