«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի գնել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտին: Ինչպես հաղորդում է «ESPN»-ը, Եթե թուրինյան ակումբը պատրաստ է լսել անգլիացիների առաջարկը, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մեծ գումարներ առաջարկել ֆուտբոլիստի համար: Պաշտպանին հետաքրքրում է անձամբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը, քանի որ կարծում է, որ դե Լիխտը հիանալի զույգ կլիներ Հարի Մագուայրի համար:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հետաքրքրվում էր Մատայսով անցած ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Լիխտը «Յուվենտուսում»անցկացրել է 20 հանդիպում և խփել է 2 գոլ: Այս պահին «Յուվենտուսը» առաջին տեղն է զբաղեցնում ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments