Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը, ով համեմատելով իրեն Ժիրուի հետ ասել է. «մի շփոթեք Ֆորմուլա-1-ը և կարտինգը»։

«Շատերն ասում են, որ չի կարելի Ֆորմուլա-1-ի բոլիդը համեմատել քարտինգի հետ։ Միակ բանը, որ կարող եմ ասել այս կապակցությամբ այն է, որ ես աշխարհի չեմպիոն եմ։ Բավական վատ չէ քարտինգի համար», – Ժիրուի խոսքը մեջբերում է «BeSoccer»-ը։

Հիշեցնենք, որ 2015թ-ից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բենզեմային չի հրավիրում հավաքական։

Facebook Comments