«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը թվիթերյան էջում պատասխանել է երկրպագուների հարցերին: Հետևորդներից մեկը հարցրել է, թե հոլանդացի ֆուտբոլիստն ու՞մ է համարում իր կարիերայի ամենադժվար մրցակիցը։

«Կան մի քանի հարձակվողներ, որոնց դեմ իսկապես դժվար է խաղալ, բայց թերևս ես կընտրեմ Լիոնել Մեսսիին։ Եթե խոսենք անգլիական Պրեմիեր լիգայի մասին, ապա դա Սերխիո Ագուերոն է», – պատասխանել է Վան Դեյկը։

Վիրջիլը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է Անգլիայի առաջնության 29 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է 1 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments