Սեսկ Ֆաբրեգսն իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ բազմաթիվ ուժեղ ակումբների կազմում և աշխատել բազմաթիվ մարզիչների հետ։ Իսպանացին կարողացել է առանձնացնել նրանցից երկու լավագույններին։

«Լավագույն մարզիչները, որոնց հետ աշխատել եմ՝ Մոուրինյոն ու Վենգերն են։

Սիրում Եմ Ժոզեյին։ Ես շատ բանի համար եմ պարտական նրան, քանի որ նա ինձ բերեց «Չելսի», և ես միշտ կհիշեմ դա։ Արսեն Վենգերը միշտ ինձ վերաբերվել է որպես որդի, և դա զարմանալի էր, բայց ամենամտերիմ մարդը Մոուրինյոն էր», — Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Նշենք, որ Ֆաբրեգասը հանդես է եկել երկու լոնդոնյան ակումբներում՝ «Արսենալում» և «Չելսիում»։ «Չելսիի» հետ երկու անգամ նվաճել է ԱՊԼ չեմպիոնի տիտղոսը, տիրացել է Անգլիայի գավաթին, Անգլիայի լիգայի գավաթին և մեկ անգամ էլ դարձել է Եվրոպայի Լիգայի չեմպիոն։ Իսկ «Արսենալում» միայն հաղթել է անգլիայի սուպերգավաթը և Անգլիայի գավաթը։

Facebook Comments