«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ով ավելի վաղ հայտարարել էր թիմը փոխելու ցանկության մասին, հայտնվել է իտալական հերթական ակումբի հետաքրքրությունների ոլորտում, Այս մասին հաղորդում է «Calciomercato»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա լեհ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Միլանը», որը փնտրում է հարձակվող ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Կշիշտոֆ Պյոնտեկի վաճառքի և Զլատան Իբրահիմովիչի հնարավոր հեռանալուց հետո:

Միլիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արկադիուշի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։

Facebook Comments