«Նյուելս Օլդ Բոյզ» կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսը հիշել է, թե ինչպես է խաբել մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, որպեսզի 2010թ-ին Մադրիդի «Ատլետիկոյից » տեղափոխվի «Լիվերպուլ»։

«Ռաֆան ինձ ասաց, որ շատ կարևոր է, որ թիմում բոլորը կարողանան խոսել անգլերեն։ Եվ նա ինձ հարցրեց գիտե՞մ ես անգլերեն, ես պատասխանեցի․

«Այո, իհարկե, մի անհանգստացեք»։ Չէի ուզում, որ բանակցությունները ձախողվեին, դրա համար էլ ստեցի։

Բայց հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս Անգլիայում։ Ռաֆան ասաց, որ սկզբում ինքը ելույթ կունենա, իսկ հետո ես կշարունակեմ։ Այդ պահին ես ասեցի նրան «Լսիր, ես միայն գիտեմ, թե ինչպես կարելի է ասել բարև»։ Նա պատասխանեց ինձ. «Այ դու անամոթ»։ Բայց մենք երկուսս էլ ծիծաղեցինք այդ իրավիճակի վրա, իսկ հետո սովորեցի անգլերեն», — Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Մաքսին «Լիվերպուլում» հանդես է եկել 2010-2012 թվականներին։

Facebook Comments