Մաուրիցիո Սարին խոսել է «Լոկոմոտիվի» դեմ տարած կամային հաղթանակի մասին․

«Պաշտպանությունում մենք մի քանի խնդիր ունեինք։ Ցավոք, մենք բաց թողեցինք նրանց հակագրոհը, իսկ դրանից հետո «Լոկոմոտիվը» սկսեց ավելի խիտ խաղալ։

Ես կարծում եմ, որ մենք պետք է պահպանենք հանգստությունը և տիրապետենք գնդակին։ Մենք հավատում էինք, որ կարող ենք փոխել հաշիվը, սակայն վտանգն այն էր, որ կարող էինք խուճապի մատնվել, մենք 28 հարված ունեինք դարպասին։ Ես տղաներին ասացի, որ մենք գերազանցել ենք Չեմպիոնների լիգայի ռեկորդը ՝ գնդակը պահելու համար»,-Սարիի խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն ։

Նշենք, որ «Յուվենտուս»-ն ու «Ատլետիկոն» D խմբի առաջատարն են յոթ միավորով, «Լոկոմոտիվը» երեք միավոր ունի, «Բայերը»՝ զրո:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here