«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիային» 2:0 հաշվով հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք պատրաստվում էինք նրանց վրա ճնշում գործադրել դաշտի որոշակի հատվածներում, և նրանք անմիջապես վերակառուցվեցին։ Նրանք խաղում էին հինգ պաշտպանների հետ, դա խոսում է այն մասին, որ նրանք վախենում էին մեզանից։ Գալյարդինին, Բարելան և Բրոզովիչը հիանալի աշխատանք են կատարել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ։ Բրոզովիչիը հիանալի խաղաց թե պաշտպանությունում, թե հարձակման գծում։

Մենք ֆավորիտ չենք այս խմբում։ Մեզ պետք էր հաղթել, որպեսզի պահպանեինք հնարավորությունը խմբից դուրս գալու համար, և մենք արեցինք դա։ Բորուսիայի դեմ խաղալը հեշտ չէ։ Նրանք շատ լավ թիմ են։ Այս խմբից դուրս գալը դժվար է, բայց մենք պահպանում ենք շանսերը և կշարունակենք պայքարել»,-ՈւԵՖԱ-ի կայքին տրված հարցազրույցի ժամանակ նշեց Կոնտեն։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here