«Calciomercato» -ի հաղորդմամբ «Միլանը» կարող է փոխարինել Սուսոյին «Այաքսի» աստղ`Դավիդ Ներեսով:

Սուսոն կարող է հեռանալ ակումբից հունվարին կամ հաջորդ ամռանը: Իսպանացուց բաժանվելու դեպքում նրան նախատեսվում է փոխարինել Դավիդ Ներեսով, ում «Միլանը» արդեն փորձել է ձեռք բերել Մարտին։ «Միլանը» պատրաստ էր ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո:

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքված են Ներեսի ծառայություններով։ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել, սակայն նրա պահանջվող գինը 70 միլիոն եվրո է եղել և մերժվել է:

Նշենք, որ 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս երկարաձգել է պայմանագիրը հոլանդական ակումբի հետ մինչեւ 2023 թվականը:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here