Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը մեկնաբանել է բրազիլիայի առաջնության հնարավոր վերադարձը:

«Այսօր ես նման ծրագիր չունեմ։ Ես դա իմ նպատակը չեմ համարում, բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում, ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է կատարվում:

Ինձ ուրախացնում է Բրազիլիայի առաջնության որակը։ Ժորժե Ժեզուշն աշխատում է «Ֆլամենգոյում», Ռաֆինյայի, Ժերսոնի, Գագիբոլան նման ականավոր խաղացողները վերադարձել են և փայլում են ինչպես առաջին անգամ «Սանթոսում»։

Անկասկած, ուրախ եմ մեր ֆուտբոլի համար։ Ուրախ եմ առաջնության անընդհատ աճող ուժին, բայց այսօր տուն վերադառնալու գաղափար չունեմ։

«Արսենալի» հետ Իմ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ Ես ունեմ «Արսենալի» հետ կապված իմ նպատակները, դրա համար տեղափոխվել եմ այս ակումբ» , – ասել է Լուիզը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here