Հոկտեմբերի 27-ին ժամը 12։00-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում յուրօրինակ ֆուտբոլային հանդիպում կկայանա։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը բարեգործական ֆուտբոլային հանդիպում կանցկացնի Արցախի ֆուտբոլի վետերանների հետ։ Հանդիպումը նվիրված է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին։

Հանդիպման կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի գլխավոր գործընկերն է TotoGaming ընկերությունը։

Մուտքը մարզադաշտ ազատ է։

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ֆեյսբուքյան էջից։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here