Բարձրագույն խմբում կայացավ 12-րդ տուրի հերթական հանդիպումներից մեկը։ Իրար հետ մրցեցին գործող չեմպիոն՝ «Արարատ-Արմենիան» և «Նոան»։

Բավականին թեժ հանդիպում տեղի ունեցավ, արդյունքում Վարդան Մինասյանի տղաները հաղթեցին։

Նախ «Արարարտ-Արմենիային» առաջին խաղակեսում առաջ մղեց թիմի ավագ՝ Դմիտրի Գուզը, այնուհետև Նարսինգը հաշիվը կրկնապակեց։ Շատ չանցած «Նոան» կարողացավ արագ խփել պատասխան գնդակը՝ այս հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ մտցնելով։ Դե իսկ վերջում իր խոսքը ասեց Կոբյալկոն հաշիվը դարձնելով ավելի վստահ:

Հարկ է նշել «Նոայի» դարպասապահի փայլուն խաղը։ Նա իր թիմին մի քանի անգամ փրկեց անելանելի իրավիճակներում։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» հաղթանակի շնորհիվ վաստակեց 3 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, Իսկ «Նոան» հանգրվանել է 6-րդ հորիզոնականում։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here