«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ ակումբը պատրաստ չէ վաճառել իրենց աստղային ֆուտբոլիստ՝ Սանդրո Տոնալիին։ Ըստ նախագահի Տոնալիի տրանսֆերը արժի՝ 300 միլիոն եվրո։

«Օրերս նրա գործակալն ու նրա ծնողները ասել են ինձ, որպեսզի ես ֆուտբոլիստին գնահատեմ 50 միլիոն եվրո։ Ես պատասխանեցի, որ ինձ համար նա արժե 300 մլն եվրո, ինչը նշանակում է, որ ես չեմ ուզում վաճառել։

Ես երազանք ունեմ։ Եթե Սանդրո համաձայն է, ես պատրաստ եմ մեծ ֆինանսական զոհաբերությունների գնալ և երկարաձգել իր պայմանագիրը։ Դա նա պետք է որոշի։ Նա կարող է մնալ այստեղ և վայելի իր ֆուտբոլը, կամ գնալ մեծ ակումբ և ռիսկի գնալ պահեստայինների նստարանին մնալ» , — ասել է Չելինոն «La Gazzetta dello Sport» -ին:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here