«Միլանը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայիի նկատմամբ և ցանկանում է ձեռք բերել նրան։

Ինչպես հաղորդում է «SportMediaset»-ը՝ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է «Զալցբուրգի» հետ բանակցություններ սկսել երիտասարդ կիսապաշտպանի հարցով: Անձամբ Սոբոսլային հետաքրքրված է «Միլան» տեղափոխությամբ, սակայն այդ տրանսֆերի իրականացման խնդիրը կարող է լինել նրա գինը, որը կազմում է 25 միլիոն եվրո։

Սոբոսլայի գործող պայմանագիրը «Զալցբուրգի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը 29 հանդիպում է անցկացրել «Զալցբուրգի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 4 գոլով և 7 գոլային փոխանցումներով:

Facebook Comments