«Արսենալի» հիմնական դարպասապահ Բերնդ Լենոն վնասվածք է ստացել «Բրայթոնի» հետ խաղի ընթացքում և հարկադրաբար փոխարինվել է։

Բերնդ Լենոն ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել «Բրայթոնի» դեմ հանդիպումը մրցակցի հետ պայքարում անհաջող վայրէջք կատարելուց հետո:

Գերմանացի դարպասապահը վնասել է ծունկը, իսկ նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Էմիլիանո Մարտինեսը։

Բերնդ Լենոն այս մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում բաց է թողել 41 գոլ:

Facebook Comments