Կիպրոսի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպանը դարձել է «Անորտոսիսի» ֆուտբոլիստ։ Կիպրոսյան ակումբը Հովհաննես Համբարձումյանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2022թ․ը։

Հիշեցնենք, որ սա Հովհաննես Համբարձումյանի առաջին փորձը չէ, նա ավելի վաղ անցկացրել է Կիպրոսի մեկ այլ ակումբում՝ «Էնոսիս Պարալիմնիում»։ Այդ ակումբում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հովհաննես Համբարձումյանը կիսվել է իր տպավորություններով։

«Ես ուրախ եմ լինել «Անորտոսիսի» ընտանիքում: Կանեմ իմ հնարավորությունների առավելագույնը, որպեսզի օգնեմ «Անորտոսիսին» այս տարի գրանցել ավելի լավ արդյունքներ և նվաճել տիտղոսներ: Իմ նպատակները նույնքան բարձր են, ինչքան ակումբինը: Երկրպագուներին կհորդորեմ գալ մարզադաշտ և վայելել թիմի հանդիպումները: Մենք միասին կհաղթենք ամեն ինչ»:

Նշենք, որ Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո «Անորտոսիսը» 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա Նիկոսիան»:

Facebook Comments