«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել «Պարմայի» դեմ ոչ ոքիից(2-2) հետո ՝ հայտարարելով, որ թիմը փոքր-ինչ հոգնել է մրցաշրջանի ընթացքում:

«Ես չեմ կարող ավելի շատ խնդրել իմ խաղացողներից, քանի որ դա վեց օրվա ընթացքում մեր երրորդ խաղն է, և մենք գրեթե միշտ նույն կազմն ունենք տարբեր խնդիրների պատճառով։ Ես գոհ չեմ դրանից։

Դա հոգնեցուցիչ է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական մակարդակով։ Մենք պետք է հաջողության հասնենք հենց հիմա, սակայն, մենք, որպես ակումբ, պետք է գնահատենք և հասկանանք, որտեղ մենք կարող ենք բարելավել մեր խաղը:

Ես մի քիչ անհանգստանում եմ, քանի որ հաջորդ միջազգային ընդմիջումից առաջ ևս չորս խաղ ունենք։ Մենք պետք է փորձենք առավելագույնս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, և հենց դա էլ մենք փորձում ենք անել»,- Կոնտեի խոսքերը մեջբերում Է «Sky Italia» -ն։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here