Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Բրայթոնի» դեմ խաղի մասին, որում լոնդոնյան ակումբը պարտվել է 1:2 հաշվով:

«Ես գիտեմ, որ մենք երիտասարդ թիմ ունենք, բայց մենք խայտառակ խաղ անցկացրինք։ Ես շատ զայրացած եմ, անթույլատրելի է այս կերպ պարտվել։ Մենք պետք է վճռեինք խաղի ելքը շատ ավելի շուտ։ Շատ բաներ մեր մրցակիցն արել է լավ մակարդակի վրա, նրանք մեզ պատժել են սխալների համար։

Լենոյի Վնասվա՞ծքը: Ես վստահ եմ, որ «Բրայթոնի» ֆուտբլիստը չէր ցանկանում ցավ պատճառել նրան, բայց այդ ամենն այնքան էլ մեծ չէ։ Վաղը կլինի նոր օր, մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում», – Արտետի խոսքը մեջբերում Է «BBC»-ն։

Այս պահին «Արսենալը» 10-րդն է ԱՊԼ-ում։

Facebook Comments