«Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան պատմել է «Արքայական» ակումբ տեղափոխության մասին։

«Բարսելոնայում» բոլորը ֆանատական մոտեցում ունեին։ Չավին մի անգամ ինձ ասեց․ «Ընկերս մի մտածի «Ռեալ Մադրիդ» տեղափոխության մասին, եթե դու անես դա, ապա կկորցնես ինձ որպես ընկեր»։ Ես նրան ասեցի․ «Դա իմ ճանապարհն է»,-Սավիոլայի խոսքերն է մեջբերում «Sport.es»-ը։

Սավիոլան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 174 հանդիպում և խփել է 72 գոլ, իսկ մադրիդյան ակումբում նա անցկացրել է 31 հանդիպում և խփել է 5 գոլ։

Հարկ ենք համարում նշել, որ նա «Ռեալ Մադրիդի» հետ հաղթեց երկու գավաթ, իսկ «Բարսելոնայի» հետ միայն մեկը։

Սավյոլան «Ռեալ Մադրիդ» էր տեղափոխվել 2007թ․-ին։

Facebook Comments