«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկայում կհեռանա ակումբից:

Ինչպես հաղորդում է «RMC»-ն, ուրուգվայցին արդեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մինչև մրցաշրջանի ավարտը չի երկարաձգի պայմանագիրը։ Կավանիի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը, այդ կերպ հարձակվողը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի գավաթի հանդիպումներին: Կավանիից բացի ակումբից կհեռանա նաև պաշտպան Տոմա Մենյեն, ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ էր ավարտվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, փարիզյան ակումբը գրավել էր առաջին տեղ և նորից հռչակվել երկրի չեմպիոն։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 22 հանդիպում է անցկացրել «ՊՍԺ»-ում, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Facebook Comments