ԱՊԼ-ն ինչպես գիտեք վերսկսվել է։ ԱՊԼ-ի 30-րդ մեկնարկած տուրում «Չելսին» Բիրմինգեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» հետ և կամային բարձր հատկանիշների շնորհիվ կարողացավ հաղթել մրցակցին։ Ինչպես գիտեք «Աստոն Վիլլայի» մարզչի օգնականը Ջոն Թերրին է։ Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք երիտասարդ մարզիչների`Թերրիի և Լեմպարդի պայքարին, բայց հաղթեց ուժեղագույնը։

Իհարկե երկար դադարից վերադառնալուց հետո պետք չէ սպասել, որ լավ որակի հանդիպում կլինի, և հաշվի առնելով այն, որ թիմերը երեք օրը մեկ հանդիպում պետք է անցկացնեն, ուղղակի շատ դժվար կլինի որակյալ ֆուտբոլ ցուցադրել։ Այստեղ կարևորը արդյունքն է, որին հասավ Ֆրենկ Լեմպարդը թիմը։

Բավականին անհաջող խաղակես ստացվեց, թիմերը դեռ խաղի մեջ լավ չէին մտել։ «Աստոն Վիլլան» ամբողջ թիմով պաշտպանվում էր, իսկ «Չելսին» գրոհում, բայց գրոհները մեղմ ասած արդյունավետ չէին, միայն կարելի է հիշատակել Մեյսոն Մաունտի վտանգավոր հարվածը, որը ետ մղեց դարպասապահ, կամ պաշտպանությունն էր հստակ խաղում, կամ ֆուտբոլիստները չէին հասկանում միմյանց։

«Աստոն Վիլլան» որդեգրել էր մի տակտիկա, որտեղ նրանք պետք է ամբողջ թիմով պաշտպանվեին և հարկ եղած դեպքում՝ որսալով պահը հակագրոհեին և գոլ խփեին։ Սցենարը աշխատեց։ Վտանգավոր փոխանցում հետևեց «Չելսիի» տուգանային հրապարակ, որտեղ խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց։ Նախ Կեպա Արրիսաբալագան հեռացրեց հարվածը, այնուհետև վրա հասած «Աստոն Վիլլայի» պաշտպան Կորնտնի Խոսը գրավեց դարպասը՝ շոկի ենթարկելով «Ազնվականների» ֆուտբոլիստներին։ Մինչև առաջին կեսի ավարտը «Չելսին» փորձեց հավասարեցնել հաշիվը, բայց չստացվեց։

Երկրորդ կեսի միջնամասում Ֆրենկ Լեմպարդը հասկանալով, որ այլևս անհնար է այսպես շարունակել, դաշտ դուրս բերեց Քրիստիան Պուլիշիչին և Ռոսս Բարկլին, որն էլ առանցքային դեր խաղաց այս հանդիպմանը։ Նախ Սեզար Ասպիլիկուետայի հիանալի փոխանցումից հետո Քրիստիան Պուլիշիչը գրավեց դարպասը՝ հաշվի հավասրակշռությունը վերականգնելով1:1), այնուհետև Պուլիշիչը փոխանցում կատարեց Օլիվյե Ժիրուին, ով վարպետորեն շրջվեց և գրավեց մոտակա անկյունը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Այս հաղթանակը իհարկե շնորհիվ Ֆրենկ Լեմպարդի էր, ով ճիշտ պահին, ճիշտ փոխարինումներ կատարեց՝ բեկելով հանդիպման ելքը։ Այո թիմերը լավ շանսեր ունեցան և կարող էին գրավել մրցակցի դարպասները, բայց և «Չելսին», և «Աստոն Վիլլան» այլևս գոլեր չխփեցին։ 2:1 և «Չելսին» անչափ կարևոր երեք միավոր վաստակեց։ Սա հատկապես կարևոր էր, որովհետև «Ազնվականներին» հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ էր կորցրել, նաև սայթաքել էր «Լեսթերը», ով չկարողացավ հաղթել «Ուոթֆորդին»։

Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակելով ևս 3 միավոր՝ 51 միավորով մնում է 4-րդ հորիզոնականում, իսկ «Աստոն Վիլլան» 26 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնական։

Facebook Comments