Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է իր թիմի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը:

«Մենք զրուցել ենք Ռոնալդուի հետ «Միլանի» և «Նապոլիի» հետ հանդիպումներից առաջ, ինչպես նաև երեկ։ Նա խփել է 700 գոլ, խաղալով եզրային հարձակվողի դիրքում։ Նրան այդտեղ ավելի շատ է դուր գալիս խաղալ, դա նորմալ է։ Ես հրավիրել եմ երեք ֆուտբոլիստների և նրանց հետ քննարկել այն, ինչ պետք է անենք Իտալիայի գավաթի եզրափակիչում։ Վերլուծելով իրավիճակը նրանց հետ, մենք որոշեցինք փորձել Պաուլո Դիբալային հարձակման ավելի կենտրոնական դիրքում։ Երեկ երկար խոսել եմ Ռոնալդուի հետ։ Հուսով եմ, որ վաղվանից, առավելագույնը մեկ շաբաթ անց, նա կրկին կդառնա ֆանտաստիկ ֆուտբոլիստ, որին մենք բոլորս գիտենք։ Պարզապես հիմա նա լավագույն մարզավիճակում չէ», – Սարրիի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի եզրափակիչում «Յուվենտուսը» 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվել էր «Նապոլիին»:

Facebook Comments