Ինչպես հաղորդում է «Le10Sport»-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Կապտանռնագույնների» հետ Վալվերդեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի, սակայն «Բարսելոնյում» չեն ցանկանում դա անել։

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը երկու թեկնածու ունի ՝ Ռոնալդ Կումանն ու Մարկ Վան Բոմելը։ Երկու մասնագետներն էլ նախկինում հանդես էին գալիս «կատալոնացիների» կազմում, իսկ այժմ զբաղված են մարզչական աշխատանքով իրենց հայրենիքում։ Կումանը մարզում է «Հոլանդիայի» հավաքականը, իսկ Վան Բոմելը՝ «ՊՍՎ» -ն։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here