«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Էվերտոնի» հետ կայացած դերբիի մասին(0:0):

«Դա իսկական պայքար էր։ Երկու թիմերն էլ ցույց տվեցին, որ սա դերբի է։ Հետաքրքիր և ֆիզիկական պայքարով խաղ էր, որում ներգրավված էին բոլոր ֆուտբոլիստները։

Մենք չստեղծեցինք բավարար պահեր։ Մենք վերահսկում էին հանդիպման մեծ մասը, բայց լավագույն պահը ստեղծեց «Էվերտոնը»։

Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում։ Մենք ոչ այդքան խելացի էինք, որպեսզի օգտագործեինք տարածությունները։ Դա նորմալ է, երբ մենք սկսեցին խաղալ երկար դադարից հետո։ Ես հականում եմ, որ այժմ ֆուտբոլը լռիվ այլ տեսք ունի», – Կլոպի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

Այս հանդիպումից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Լիվերպուլը» 83 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Էվերտոնը» 38 միավորով 12-րդ հորիզոնականում է։

Facebook Comments