«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոն մեծ հավանականությամբ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կդառնա Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլւստ, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով` թուրինյան գրանդ ակումբը 23-ամյա բրազիլացու հետ համաձայնեցրել է ապագա հնգամյա պայմանագրի ֆինանսական պայմանները տարեկան` 5,2 մլն եվրո աշխատավարձով:

Հարկ է նշել, որ դա զգալիորեն ավելի մեծ է, քան ֆուտբոլիստը ստանում է «Բարսելոնայում»: Արթուրի աշխատավարձը
«կապտանռնագույնների» թիմում կազմում է տարեկան 3,2 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Արթուրին գնահատում է 80 միլիոն եվրո: Փոխարենը կատալոնացիները ցանկանում են
«Յուվենտուսից» ստանալ Միրալեմ Պյանիչին և 10 մլն եվրո, իսկ Թուրինում նման գործարքի հետ համաձայն չեն:

Facebook Comments