Չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Իսպանիայի առաջնությունում հանդես եկող «Վալյադոլիդը», որի նախագահն է Ռոնալդոն։ Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը Սանչեսին առաջարկում է տեղափոխվել իր թիմ, եթե «Ինտերը» չգնի իր տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Ալեքսիս Սանչեսը հասել է մեծ հաջողությունների ամենուր։ Նա ունի ուժեղ որակներ։ Եթե Սանչեսը չշարունակի հանդես գալ «Ինտերում», ապա «Վալյադոլիդը» պատրաստ է նրա առջև բացել իր դռները»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Daily Mirror»-ը։

Այժմ «Վալյադոլիդը» Իսպանիայի առաջնությունում 33 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականում։

Facebook Comments