Ա Սերիայի կարգապահական հանձնաժողովը որակազրկել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիին, այս մասին հայտնում է «Football Italia»-ն։ Ջան Պյերո Գասպերինին որակազրկվել է և ակումբի մոտակա հանդիպմանը, որը կայանալու է «Լացիոյի» հետ, չի կարողանա օգնել իր թիմին։ Կիրակի օրը «Սասուոլոյի» հետ խաղին Գասպերինին խաղադաշտից հեռացվել է մրցավարի հետ վիճելու համար, մարզիչը գոհ չէր ՎԱՌ-ի աշխատանքից։

Բացի դրանից «Լացիոյի» դեմ հանդիպմանը չի մասնակցի նաև Մարիո Պաշալիչը, ով դեղին քարտ է ստացել նախորդ խաղին և որակազրկվել է մեկ խաղով։

Այժմ «Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ «Լացիոն» երկրորդն է։

Facebook Comments