«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ճիշտ որոշում է համարում իտալական ակումբ տեղափոխվելը:

«Ամեն ինչ կարգավորվում է։ Կարծում եմ, որ «Ինտեր» տեղափոխությունը ճիշտ որոշում էր։ Ինձ ջերմ դիմավորեցին ակումբի երկրպագուներն ու թիմակիցները։ Հպարտ եմ, որ նման ակումբում հանդես գալու հնարավորություն ունեցա։ Ցավալի է, որ կորոնավիրուսի հետ կապված ամբողջ իրավիճակի պատճառով հնարավորություն չունեմ վայելելու երկրպագուների աջակցությունը մարզադաշտում։ Ես կշարունակեմ աշխատել և հույս ունեմ նվաճել տիտղոսներ ակումբի հետ։ Չեմ կարծում, որ դուք արդեն տեսել եք իսկական Էրիկսենին», – Դանիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Հիշեցնենք, որ դանիացին այս տարվա հունվարին «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Ինտեր», որի ընթացքում կիսապաշտպանը 10 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments