33-ամյա դարպասապահ Ջո Հարտը, ում իրավունքները պատկանում է «Բարնլիին», կարող է կարիերան շարունակել «Արսենալում», այս մասին հայտնում է «Daily Express»-ը։

Աղբյուրի համաձայն՝ փորձառու դարպասապահը տարբերակ ունի կարիերան շարունակել «Արսենալում»։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ Հարտը այն ֆուտբոլիստն է, ով կարող է փոխարինել Բերնդ Լենոյին։ 28-ամյա գերմանացի դարպասապահը վնասվածք էր ստացել «Բրայթոնի» հետ խաղի ընթացքում և հարկադրաբար փոխարինվել է:

Հարտի ներկայիս պայմանագիրը «Բարնլիի» հետ լրանում է այս ամսին։ Ջո Հարտը կարող է «Արսենալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Facebook Comments