«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի տաղանդավոր ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենի մասին։ «Բարնլիի»(5:0) հետ խաղին Ֆոդենը դուբլի հեղինակ է դարձել։

«Ես շատ ուրախ եմ Ֆոդենի համար։ Ֆոդենը միշտ շատ լավ ֆուտբոլ է ցույց տալիս, երբ հայտնվում է խաղադաշտում։ Նա դեռ 20 տարեկան է, նրա կարիերան դեռ առջևում է։ Վստահ եմ, որ Ֆոդենը կդառնա կարևոր ֆուտբոլիստ «Մանչեսթեր Սիթիի» համար մոտակա տարիներին»,- Պեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

Ֆոդենը հանդիսանում է քաղաքայինների ակադեմիայի սան։ Առաջին թիմում կիսապաշտպանը հանդես է գալիս 2017թ․-ից

ԱՊԼ այս մրցաշրջանում Ֆիլ Ֆոդենը անցկացրել է 16 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments