«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն աջակցել է թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային, որին վերջին շրջանում հաճախ են քննադատում՝ անկայուն խաղի համար:

«Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է։ «Էվերտոնի» հետ խաղում բաց թողած գնդակը տարօրինակ էր։ «Տոտենհեմի» դեմ խաղում նա չկարողացավ հետ մղել գնդակը, բայց Դավիդը պարբերաբար կատարում է լավ սեյվեր։ Նա դեռ լավագույնն է աշխարհում։

Դե Խեան որևէ համակարգային սխալ թույլ չի տալիս։ Անձամբ ես գոհ եմ նրա խաղից», — նորվեգացի մարզիչի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա իսպանացին Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 30 հանդիպման և բաց է թողել 31 գոլ:

Facebook Comments