«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի բացակայությունը թիմի հայտացուցակում հինգ անընդմեջ հանդիպումներում:

«Մենք ՝ ակումբը ու թիմը, նույն ռազմավարությունն ենք որդեգրել, քանի որ գլխավորը ակումբն է, թիմը և նրա խաղը։ Մենք բոլորս արդեն խոսել ենք միմյանց հետ և կայացրել ենք այդ որոշումը։ Գիտեմ, որ երկրպագուները ցանկանում են ինչ-որ բան իմանալ, բայց հիմա ամենահարմար պահը չէ ։ Կարծում եմ ՝ հիմա ժամանակը չէ խոսել նրա մասին։ Մենք առջևում խաղ ունենք կիրակի, կորոշենք», – ասել է Էմերին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here