«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իտալիայի առաջնության խաղում «Լեչչեի» նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակը, ինչպես նաև խոսել է ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակների մասին:

«Միլանը» հաջող է խաղացել մրցակցի դեմ, որը որոշել էր պաշտպանվել և մեզանից սպասել հարձակողական գործողությունների, այդ պատճառով մենք փնտրում էինք ազատ գոտիներ։

Մրցակիցը կարող էր վերադառնալ խաղի մեջ այն ժամանակ, երբ գոլ խփեց, բայց իմ թիմն արագ առաջ անցավ հաշվի մեջ։ Այս երեք միավորները մեզ համար շատ կարևոր են։

Մեր նպատակը եվրագավաթ վերադառնալն է։ Մնացել է ևս 11 հանդիպում անցկացնել Ա Սերիայում, իսկ նժույգթին շատ միավորներ կան», – մարզչի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

Այս պահին «Միլանը» 39 միավորով գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։

Facebook Comments