«ՊՍԺ»-ի աջ պաշտպան Տոմա Մենյեն կարիերան կշարունակի գերմանական Բունդեսլիգայում և շուտով պաշտոնապես կներկայացվի«Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի և 28-ամյա բելգիացու միջև բանակցությունները մոտ են հաջող ավարտին: Կողմերը համաձայնեցնում են ապագա գործարքի վերջին մանրամասները։

Հիշեցնենք, որ Մենյեն «Բորուսիա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «ՊՍԺ»-ի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին:

Հիշեցնենք, որ Տոմա Մենյեի ծառայություններով հետաքրքրված էին՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Չելսին»։

Facebook Comments