Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է դարպասապահ Բերնդ Լենոյի հետազոտության արդյունքները, որը ծնկի վնասվածք էր ստացել «Բրայթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում (1:2):

«Արսենալի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել գնդակի համար պայքարում՝ մրցակցի հարձակվողի հետ բախման հետևանքով։ Ինչպես պարզվել է, Լենոն լուրջ վնասվածք չունի, գերմանացի դարպասապահը բաց կթողնի մոտ 4-6 շաբաթ։

28-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արսենալում» 2018թ-ին «Բայերը» նրա համար ստացել է 25 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Բերնդ Լենոն մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին ՝ բաց թողնելով 39 գոլ և 8 չոր հանդիպում է անցկացրել։

«Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում 10-րդ տեղում է՝ 30 խաղում հավաքելով 40 միավոր։

Facebook Comments